Ի՞նչ անել, եթե աշնանը ախորժակը մեծանում է

 

 

Աշնանը շատերը բախվում են ախորժակի մեծացման խնդրին՝ ցրտերի եւ ցերեկային ժամերի կրճատման պատճառով անընդհատ ուտել ենք ուզում: Ինչո՞ւ է դա տեղի ունենում։

Համարվում է, որ աշնանը, երբ օրերը կարճանում են, օրգանիզմը ավելի շատ մելատոնին է արտադրում՝ հորմոն, որը ստիպում է հոգնածություն զգալ եւ քնկոտություն է առաջացնում: Միեւնույն ժամանակ, սերոտոնինի՝ այսպես կոչված «ուրախության հորմոնի» արտադրությունը նվազում է: Որպեսզի սերոտոնինի մակարդակը կրկին բարձրանա, օրգանիզմը համապատասխան ազդակներ է ուղարկում ուղեղին՝ առաջացնելով քաղցր եւ աղի ուտելու ցանկություն, հայտնում է Fit for Fun ամսագիրը:

Ի՞նչ անել նման իրավիճակում: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել ախորժակը աշնանը.

Ավելի շատ սպիտակուցներ

Աշնանը ցանկալի է սննդակարգին ավելացնել ավելի շատ սպիտակուցային արտադրանք՝ դրանց յուրացումը շատ ժամանակ է պահանջում, ինչը ապահովում է հագեցման ավելի երկար զգացում: Նախ եւ առաջ խորհուրդ է տրվում նախաճաշին ավելացնել ավելի շատ սպիտակուցներ, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում ավելի արդյունավետորեն վերահսկեք ձեր կալորիաների ընդունումը:

Նախուտեստներ

Փորձեք միջանկյալ ուտել առողջ սնունդ՝ ընկույզ, խուրմա, ոչ շատ հասած բանան, թուզ: Եւ փորձեք հեռու մնալ շաքար պարունակող քաղցրավենիքներից:

Առողջ սնունդ

Որոշ մթերքներ նվազեցնում են ուտելու ցանկությունը՝ ստամոքսի եւ աղիների կողմից դրանց մարսելու առանձնահատկությունների շնորհիվ: Դրանցից են, օրինակ, ձուն, ավոկադոն, կտավատի սերմերը, կոճապղպեղը եւ չիլին: Խորհուրդ է տրվում նաեւ դրանք ավելացնել աշնանային սննդակարգին:

Շեղում

Ախորժակի սրման պահերին կարող եք փորձել շեղվել՝ օրինակ՝ տաք թեյ կամ բուսական ըմպելիք խմել:

Սուրճ

Մարդիկ, ովքեր հակացուցումներ չունեն, թույլատրվում է օրական օգտագործել մինչեւ 4 բաժակ սուրճ: Համարվում է, որ այս ըմպելիքը նվազեցնում է ախորժակը, բայց շատ կարեւոր է այն առանց շաքարի խմել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

ArmenianEnglishLatinRussian