Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար

 

 

Որոշ մթերքներ պարզապես անհրաժեշտ են նիհարող մարդկանց համար, ինչպես հաստատում է սննդաբան Օլգա Դեկկերը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ որպես սննդի միջանկյալ ընդունում՝ մասնագետը խորհուրդ է տալիս մրգերն ու հատապտուղները, քանի որ դրանք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում: Ընդ որում՝ խնձորն ու նարինջը կարող են հագեցածության ամենամեծ զգացումը ապահովել:

Միջանկյալ սնունդ ընդունելու համար հարմար է նաեւ ընկուզեղենը, որը նույնպես հարուստ է սննդարար է նյութերով եւ արագ է հագեցնում: Սակայն պետք չէ մոռանալ, որ ընկուզեղենը շատ կալորիաներ է պարունակում, ուստի այն չպետք է չարաշահել: Խորհուրդ է տրվում մեկ անգամվա ընթացքում ուտել ոչ ավելի, քան 30 գրամ ընկույզ:

Մասնագետի խոսքերով, ճաշին միս ուտելը հնարավորություն կտա առանց հատուկ ջանքերի միջինը 12%-ով նվազեցնել սննդի ընդհանուր կալորիականությունը:

Նիհարող մարդկանց խորհուրդ է տրվում նաեւ նախապատվությունը տալ ամբողջական հացահատիկից հացին, քանի որ այն ավելի օգտակար է, քան սովորական սպիտակ հացը: Հացահատիկային շիլաներն ու մակարոնեղենը նույնպես պակաս էներգետիկ խտություն ունեն, ավելի լավ են հագեցնում եւ քիչ կալորիական են, քան վերամշակված հացահատիկներից մթերքները:

Փորձագետը արժեքավոր մթերային մանրաթելերի, անփոխարինելի ամինաթթուների եւ սպիտակուցի աղբյուր է անվանել նաեւ կինոան։

med.news.am 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

ArmenianEnglishLatinRussian