Без рубрики

10 մթերք, որոնք կարելի է ուտել նաև գիշերը

Գոյություն ունի նիհարելու բավականին պոպուլյար միջոց, որն օգտագործում են նրանք, ովքեր չեն ցանկանում խճճվել բարդ դիետաների մեջ. չուտել ժամը 18:00-ից հետո: Բայց կան մթերքներ, որոնք կարելի է ուտել և 18:00-ից հետո, և 22:00-ից հետո: Դրանք շատ օգտակար են և ցածր կալորիականություն ունեն:

 

1. Սունկ

Սունկը բավականին ցածր կալորիականություն ունեցող մթերք է: Եթե այն խաշեք, այլ ոչ թե տապակեք մեծ քանակությամբ յուղով, ապա սունկը նույնիսկ դիետիկ է:

2. Բանջարեղենային խավիար

Տանը պատրաստած բանջարեղենային խավիարում ընդհանրապես չկա ոչ մի վնասակար բան: Ընտրեք ըստ Ձեր ճաշակի՝ սունկ, սմբուկ կամ դդմիկ:

3. Ազնվամորի

Այն կարելի է ուտել նաև 18:00-ից հետո: Ինչ վերաբերում է կալորիաներին, ապա դրանք շատ քիչ են: Ազնվամորին պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ, որոնք բարելավում են մաշկի վիճակը և նորմալացնում են աղիների ու ստամոքսի աշխատանքը:

4. Եգիպտացորեն
Եգիպտացորենը ոչ միայն օգտակար, այլ նաև շատ համեղ մթերք է: Այն հանում է օրգանիզմից խոլեստերինի ավելցուկը և թույլ չի տալիս ավելորդ ճարպի կուտակումը:
5. Ծիրան

Ծիրանի 100 գրամում պարունակվում է ընդամենը 42 կկալ: Դրա համար շոկոլադի, թխվածքաբլիթի և ծիրանի միջև ընտրություն կատարեք մրգի օգտին:

6. Դդում

Նարնջագույն գեղեցկուհին չի վնասի Ձեր կազմվածքին: Դդումից կարելի է պատրաստել բազմաթիվ օգտակար ուտեստներ՝ և կրեմապուր, և խյուս, և աղցան:

7. Կաղամբ

Կաղամբի բոլոր տեսակները հարուստ են վիտամին B-ով, որը մասնակցում է մարդու օրգանիզմի բոլոր կարևոր գործընթացներին: Այն նաև դիետիկ մթերք է հանդիսանում:

8. Կիվի

Կիվին անփոխարինելի մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կիվին օգնում է օրգանիզմին այրել ճարպը և նորմալացնում է աղաջրային բալանսը:

9. Նեխուր

Նեխուրը մթերք է բացասական կալորիականությամբ: Իսկ դա նշանակում է, որ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում դրա յուրացման համար: Այդ պատճառով երեկոյան ուտելու համար նեխուրն իդեալական մթերք է:

10. Տանձ

Շատերը համարում են, որ քաղցի զգացողության առաջացման ժամանակ պետք է խնձոր ուտել: Սակայն նախընտրությունը պետք է տալ տանձին: Խնձորից հետո քաղցի զգացողությունը ավելի ուժգնանում է, իսկ տանձը շատ լավ հագեցնում է այն, իսկ կալորիաները դրանում ավելի քիչ են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *